Մոսկվայում տեղյակ չեն ՌԴ-ի հետ Փաշինյանի «աննախադեպ հումանիտար նախագծից». regnum.ru-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել

Ռուսաստանի ԱԳՆ-ում ИА REGNUM-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ նախագիծը»՝ «համապատասխան ինֆորմացիայի բացակայության պատճառով»։
Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով «համապատասխան ընթացակարգերի նախնական իրականացման մասին», հետևել է պատասխան, թե ոչ ոք չգիտի՝ դա ինչ է նշանակում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ չի բացառվում, որ Փաշինյանի կառավարությունը մշակում է ինչ-որ սեփական «ռուսական նախաձեռնություն»։
Միևնույն ժամանակ Մոսկվայում ուշադրություն դարձրին հանրահավաքի ժամանակ Փաշինյանի կողմից արված այն արտահայտությանը, թե «նախկին իշխանությունների ժամանակ շատ բացասական գործոններ վերագրվում էին Ռուսաստանին, կոռումպացված իշխանություններն իրենց գործողություններն ուզում էին գցել Ռուսաստանի վրա»։ Այժմ, սակայն, ըստ կայքի՝ եկել է Ռուսաստանի անունը «նոր նախագծերի համար» օգտագործելու ժամանակը։