Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 օգոս 2018 14:03

Մերկելի հետ հանդիպմանը Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը պետք է հստակ դրվի, որպեսզի աղմուկ բարձրանա

Մերկելի հետ հանդիպմանը Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը պետք է հստակ դրվի, որպեսզի աղմուկ բարձրանաԱնգելա Մերկելի այցն ունի հարավկովկասյան նշանակություն բացի Հայաստանից, Գերմանիայի կանցլերը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գերմանիայի հայ համայնքի անդամ, «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:
 
«Հայկական կողմի հետ կապված բանակցությունների մասին միայն նշվում է, որ Հայաստանը երկար ժամանակ գտնվում է ռազմական վիճակի մեջ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, բայց Հայաստանի նորընտիր իշխանությունները դիմել են ադրբեջանցիներին՝ բանակցությունները սկսելու և շարունակելու ուղղությամբ: Այսքանն են հայտարարել իրենք»,- ասաց Ազատ Օրդուխանյանը: Նրա կարծիքով՝ հայ-գերմանական հարաբերություններն այսօր բավարար զարգացում չեն ապրում: Ըստ նրա՝ կա երկկողմանի մեծ ներուժ՝ հարաբերություններն ավելի ակտիվ և լայնամասշտաբ խորացնելու, բայց դա չի օգտագործվել:
Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ լավ կլիներ, եթե հայկական կողմը քննարկման սեղանին դներ պատրաստի ծրագրեր, և պատրաստի հարցեր քննարկվեին:«Առաջինը մեր անվտանգության հարցին է վերաբերում: Մոտ 100-120  տարի առաջ գերմանական Մաուզեր եղբայրների  գործարանը զենք էր վաճառում Օսմանյան բանակին և մոտ 90-95 տոկոսով ապահովում էր նրանց: Այսօր այդ նույն գործն անում է այդ գործարանի իրավահաջորդը՝ «Ռաինմետալ» ռազմաարդյունաբերական կոմպլեքսը:
Այս հարցը պետք է հստակ դրվի, որպեսզի աղմուկ բարձրանա, և մարդիկ մտածեն Ադրբեջանին զենք վաճառելու մասին»,- ընդգծեց նա:Ազատ Օրդուխանյանի տեղեկացմամբ՝ այժմ բանակցություններ են ընթանում «Ռաինմետալ» ռազմաարդյունաբերական կոմպլեքսի կողմից ադրբեջանցիներին զենք վաճառելու շուրջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր