Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 օգոս 2018 14:19

Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ

Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակԲելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից:
Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ:
Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի օրինակ՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ և «Պոլոնեզ» ՀԿՌՀ համար: Ենթադրում ենք, որ այս պարագայում լուսանկարներում երևացող տեխնիկան հենց «Պոլոնեզ» է:
Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ

Լուսանկարից դժվար է հասկանալ՝ այդ տեխնիկան «Պոլոնեզի» արձակման մեքենան է, թե տրանսպորտալիցքավորող մեքենան: Դրա կողքին կա նաև բեռնատար մեքենա իր քարշակվող մասով:

Բելառուսից մատակարարման վարկածը անուղղակիորեն հաստատվում է նաև հետևյալ փաստով․ Ադրբեջանը չունի Իլ-62 ինքնաթիռներ, միաժամանակ Բելառուսում Իլ-62 ինքնաթիռի բեռնատար տարբերակով ծառայություններ է մատուցում Rada Airlines ընկերությունը:

Ինչպես պարզեցինք, Rada Airlanes-ի EW-450TR Իլ-62 ինքնաթիռը հուլիսի 26-ին իսկապես ժամանել է «Նասոսնի» ավիաբազա, նույն օրը՝ երբ արվել էր արբանյակային լուսանկարը: Այսինքն՝ արբանյակային լուսանկարում եղած Իլ-62-ը, շատ մեծ հավանականությամբ, հենց EW-450TR բեռնատար ինքնաթռին էր:

Նշենք նաև, որ հուլիսի 26-ի թռիչքը միակը չէր, և ամռան ընթացքում նույն ինքնաթիռը մի քանի անգամ եղել է Ադրբեջանում:
Ինչ վերաբերում է երկրորդ ինքնաթիռնին՝ Իլ-76-ին, ապա դրա «ինքնությունը» առայժմ պարզել չկարողացանք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Պոլոնեզների» առկայության մասին առաջին անգամ հայտնի դարձավ այս տարվա հունիսի 11-ին, երբ Ադրբեջանի նախագահը այցելեց հրթիռային նոր զորամաս: Այն ժամանակ երևացել էր «Պոլոնեզի» արձակման 3 մեքենա: Նշենք, որ հետագայում, արբանյակային լուսանկարների լրացուցիչ ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նշված միջոցները Ադրբեջանում եղել են առնվազն մինչև մայիսի 30-ը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր