Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

22 օգոս 2018 15:15

Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, և ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են

Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, և ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ ենԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը, որը նույնիսկ ավելի բազմամարդ է եղել, քան «թավշյա հեղափոխության» ամենաբազմամարդ հանրահավաքը: 
Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա, մենք ասում ենք, որ ժողովրդին պետք չէ դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինենք հեղափոխություն կամ հեղափոխության հաջորդ փուլը անել։

Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Փաշինյանն ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է, և նույնիսկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ իշխանափոխության հաջորդ օրերից այս մեխանիզմների մասին քննարկումներ ունեցել են:
«Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ, և ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները չեմ ասում անհնար են դարձնում, բայց լուրջ խոչընդոտ են ստեղծում գումարների ծագումնաբանությունը քննելու և պետությանը վերադարձնելու առումով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «խելքները գլուխները հավաքելու» իր հայտարարությունը որպես սպառնալիք ընկալելու հարցին, վարչապետն ասաց, որ կարծում է, թե 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: Նա նշեց, որ վերաբերում է բոլորին, այդ թվում՝ վարչապետին:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր