Դեկտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է       Սպասվում են տեղումներ նաև ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին    

23 օգոս 2018 11:09

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դեմ ներկայացված Վճռաբեկ բողոքը քննելու առումով եռամսյա ժամկետ կա

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դեմ ներկայացված Վճռաբեկ բողոքը քննելու առումով եռամսյա ժամկետ կաՎճռաբեկ դատարանը ներկայացված բողոքները քննելու առումով եռամսյա ժամկետ ունի:
Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը օգոստոսի 21-ին մուտք է եղել Վճռաբեկ դատարան:
«Փաստինֆո»-ն Դատական դեպարտամենտից տեղեկացավ, որ նման բողոքը կամ բողոքները քննվում են կոլեգիալ մարմնով, զեկուցող դատավոր առանձին չկա, և քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պալատը եռամսյա ժամկետ ունի՝ ներկայացված բողոքը կամ բողոքները քննելու առումով:
Եռամսյա ժամկետի սկիզբ կհաշվի երեկվանից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր