Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

23 օգոս 2018 12:15

Ինչու էր Քոչարյանն ուզում հանդիպել ՌԴ դեսպանին.մեծ դժվարությամբ հանդիպումը տեղի է ունեցել

Ինչու էր Քոչարյանն ուզում հանդիպել ՌԴ դեսպանին.մեծ դժվարությամբ հանդիպումը տեղի է ունեցելմամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ փորձ է կատարել հանդիպել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, սակայն վերջինիս հետ հանդիպելու բոլոր փորձերը ձախողվել են: Միևնույն ժամանակ լրատվական մի քանի կայքեր էլ գրեցին, թե հանդիպումը կարծես թե կայացել է: 

Քոչարյանի նպատակն է եղել համոզել դեսպանին, որը հանդիսանում է լավ այլընտրանք Փաշինյանին, և Մոսկվային արժե աջակցել իրեն։ Բացի դրանից դեսպանի հետ հանդիպումից հետո Քոչարյանին պատկանող լրատվամիջոցները պետք է տարածեին ինֆորմացիա, այդպիսով տեղեկացնելով, որ Քոչարյանը աջակցություն ունի Կրեմլից։
Սակայն հանդիպումը կազմակերպելու բոլոր փորձերը ձախողվել են։ Կոպիրկին հասկացրել է, որ այդպիսի հանդիպումը Մոսկվայի շահերին դեմ է։ Նախ, քանի որ Կրեմլը չի ցանկանում աջակցել քաղաքական գործչի, ում Հայաստանի քաղաքացիները չեն սիրում, հետո Քոչարյան-ՌԴ հանդիպումը կարող է հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառ դառնալ։
Սակայն ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով, ի վերջո դեսպան Կոպիրկինի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն այնուամենայնիվ կայացել է: Նրանք հանդիպել են երեկ` Էրեբունի պլազայում գտնվող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/833213/ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր