Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

24 օգոս 2018 18:51

Կենդանակերպի 3 նշան, ում համար սիրելն ամենաբարդն է

Աղեղնավոր: Աղեղնավորները հեշտ են սիրահարվում, բայց չափազանց բարդ են սիրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են, սիրուն հավատում են ավելի, քան մյուսները: Երբեմն վերադառնում են նախկին հարաբերություններին, բայց կարծում են, որ բաժանման մեղավորն իրենք չեն եղել: Աղեղնավորները պերֆեկցիոնիստ են, միշտ պատասխանատվություն են կրում իրավիճակի համար: Արդյունքում՝ սխալների վրա սովորելու փոխարեն նրանք կենտրոնանում են նախկինում ապրած ցավի վրա և վախենում սիրել:
Այս ամենի հետևանքով Աղեղնավորները վանում են մարդկանց և միայնակ մնում: Իրենց արժևորելու փոխարեն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են վատ բաների վրա, որոնց մասին լսել են ուրիշներից՝ այդ կերպ կախման մեջ ընկնելով մյուսների կարծիքից:
Աղեղանավորին ուժեղ զուգընկեր է հարկավոր, ով նրան կդրդի կանգ առնել, չդիտարկել այլ տարբերակներ և հնարավորություններ: Այո՛, Աղեղանավորները գերադասում են միայնակ մնալ, քան լինել մեկի հետ, ով արժանի չէ սիրո:
Ցուլ: Անասելի կամակոր են, վստահում են միայն իրենց և փոքրաթիվ մարդկանց: Մարդկանց, ովքեր հետաքրքրում են իրենց, հաճախ թույլ չեն տալիս մուտք գործել իրենց շրջապատ, քանի որ սիրում են երկար մտածել՝ արդյո՞ք նա արժանի է ուշադրության և ժամանակ հատկացնելու: Ցուլերն արտաքինից սառն են, բայց հոգատար են, սիրառատ: Կարծում են, թե էմոցիաները թուլության նշան են, այդ պատճառով փորձում են թաքցնել դրանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են վերահսկել իրավիճակը: Դա նշանակում է, որ Ցուլերին պասիվ զուգընկեր է հարկավոր:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն արձագանքում ճնշմանը կամ սթրեսային իրավիճակներին: Անհանգստությունն ու վախը փոխարինում են ատելությամբ: Զգացմունքներն արտահայտում են քայլերով, ոչ թե բառերով: Կարող են քչախոս լինել, բայց ուշադրությամբ հետևում են ամենին, ինչ իրենց հետաքրքրում է: Մի փորձեք խաբել Ցուլերին:
Թեև սիրային հարաբերություններում Ցուլերի հետ կարող է շատ բարդ լինել, ձեզ անկեղծորեն սիրելու դեպքում նրանք կվստահեն ձեզ, կնվիրվեն, հանուն ձեզ կանեն հնարավոր ամեն բան:
Կարիճ: Միևնույն ժամանակ կարող են ջերմ և սառը լինել: Այս պահին կարող են սիրել ձեզ, րոպեներ անց՝ ատել: Կարող են ընկերասեր լինել, բայց նախընտրել մի քանի օր շարունակ տանը մենակ մնալ: Երբեք չեք կարող հասկանալ՝ ինչ է զգում և ինչ է մտածում Կարիճը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար իդեալական կարող է լինել զուգընկերը, ով պատրաստ կլինի նրան ամեն պահի մարտահրավեր նետելու: Նրանք գնահատում են դաժան, արդար մարդկանց: Սիրային հարաբերություններում հակված են չվստահելու մարդկանց: Սարկազմը Կարիճների պաշտպանական միջոցներից մեկն է:
Կարիճներն իրենց շուրջ անանցանելի պատեր են կառուցում և վանում մարդկանց՝ վախենալով մտերմությունից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զուգընկերը ստիպված կլինի կոտրել անվստահության պատերը:
Կարիճների վստահությանն արժանանալու համար հարկավոր է ոչ միայն  լսել նրան և խոսել զգացմունքների մասին, այլև ապացուցել գործով: Հենց Կարիճները վստահեն ձեզ, անվերջ կնվիրվեն ձեզ: Երբ նրանք սիրեն ձեզ, պատրաստ կլինեն նույնիսկ սարեր շուռ տալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր