Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

25 օգոս 2018 14:30

Հուշարձանները կանգնեցնում ենք, որ ամեն անգամ հուշարձանին նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն. ՀՀ վարչապետ

Հուշարձանները կանգնեցնում ենք, որ ամեն անգամ հուշարձանին նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն. ՀՀ վարչապետԱյսօր, Հրազդան քաղաքում տեղի է ունենում Արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշահամալիրի բացման արարողություն, ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Արկադի տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հոգեւորականներ, մշակույթի եւ քաղաքական գործիչներ:
Վարչապետը իր ելույթում շեշտեց, որ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամություն մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, որից բարձր գիտակցություն գոյություն չունի:

«Ինչո՞ւ են զոհվել նրանք, զոհվել են հանուն կյանքի եւ ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ծանրանում ու ավելի է ուժեղանում:
Ինչու ենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվողների համար: Ոչ, մենք հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանտությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ: Որ ամեն անգամ հուշարձանին նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի սխալ ենք գործել: Հայցենք ներողություն, եթե մեր որեւէ հայրենակցի, որեւէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որեւէ տեղ թուլություն ենք թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որեւէ տեղ նսեմացել ենք, եր ի վերջո ժպտանք, որովհետեւ այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, նրանք զոհվել են երջանկություն բերելու համար:

Նրանք արել են իրենցից կախված առավելագույնը, եւ մենք պիտի անենք երջանկություն բերելու համար մնացած անհրաժեշտը: Եվ այսօրվա իրականությունը հենց դրա մասին է: Այսօր կարող ենք ասել, որ մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքն ընդհատվելու հետ:
Որեւէ կասկած չկա, որ այս հուշարձանները բարձրացնում ենք ապագայի առջեւ մեր պատասխանատվությունն զգալու համար: Այս հուշարձանները նաեւ մեր հոգու եւ գիտակցության մեջ են: Ամեն երեկո պետք է պատասխան տանք այս հուշարձանների առջեւ: Ամեն առավոտ եւ երեկո պետք է կանգնենք այս հուշարձանների առջեւ եւ պատասխան տանք մեր արածների ու չարածների համար:
Ամեն օր մեր արածները պիտի ավելի շատ լինեն, քան չարածները: Ինչու ենք մենք ապրում, ապրում ենք, որովհետեւ պատասխանատվություն ունենք անցյալի եւ ապագայի առաջ, ապրում ենք, որովհետեւ այսօր հպարտ եւ վստահ կրում ենք այդ պատասխանատվությունը: Մենք այդ պատասխանատվությունը կրելու ենք բարձր մակարդակով եւ հպարտությամբ խոնարհվելու ենք մեր բոլոր զոհերի, նահատակների առջեւ եւ հպարտ ու հզոր Հայաստանի էստաֆետը փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին:
Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր