Ռուսաստանում վթարի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել

Ինչպես հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Կալմիկիայի Հանրապետության գծով վարչության մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ն տեղի է ունեցել ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ստացած վնասվածքներից «Սուբարու» ավտոմեքենայի երկու հայ ուղևորները տեղում մահացել են։
Մեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։
Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։