Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել. անբարոյականություն․ «Ժողովուրդ»          «Հսկայական աշխատանքներ ենք տանում արեւմտյան երկրների հետ». ԱԺԲ-ն՝ 2026-ին ընդառաջ. «Ժողովուրդ»       Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. «Փաստ»    

28 օգոս 2018 10:52

«Իրավունք».Անակնկալ՝ նոր իշխանություններին. Օսիպյանը պատրաստվում է հոկտեմբերին հրաժարական տալ

«Իրավունք».Անակնկալ՝ նոր իշխանություններին. Օսիպյանը պատրաստվում է հոկտեմբերին հրաժարական տալ«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն:
Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդելու է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը:

Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական տալ, ինչ պատճառաբանությամբ՝ դեռևս հայտնի չէ:
Ի դեպ նշենք նաև, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունը, ոստիկանական կուլիսներում շշուկներ կային, որ Վ. Օսիպյանը պատրաստվում է բնակություն հաստատել Եվրոպայում՝ հարազատների մոտ: Մինչդեռ մայիսին տեղի ունեցածը կամ փոխեցին Օսիպյանի ծրագրերը, կամ պարզապես հետաձգեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր