17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

20 հոկ 2018 14:46

Բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից.բազմաթիվ մարդիկ դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար

Բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է փոքրիկներից.բազմաթիվ մարդիկ  դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համարԳյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին երկվորյակների մայրը հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Այս մասին NEWS.am–ին ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։
«Երկուշաբթի օրը երեխաները կհաշվառվեն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ։ Այնուհետեւ նրանք պաշտոնապես կհաստատվեն հաստատությունում՝ համապատասխան եզրակացությունով եւ ուղեգրով, ապա կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ»,– ասաց նա։

Լիլիթ Գորգինյանը հայտնեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն իսկ դիմել են՝ փոքրիկներին որդեգրելու համար։
Նշենք, որ երեխաները մայրը հայտնաբերվել է նախօրեին։ Ըստ ոստիկանության, նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու եւ համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր