Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

28 օգոս 2018 21:15

Բժիշկները 21-ամյա աղջկան դեմքի փոխպատվաստում են կատարել ինքնասպանության անհաջող փորձից հետո ( վիդեո)

Ամերիկուհի Քեյթի Սթաբլֆիլդը ընդամենը 18 տարեկան էր, երբ ինքնասպանության անհաջող փորձից հետո դեմքից զրկվել է: Անհաջողությունների հերթագայությունից հետո (կույր աղիքի վիրահատությունից հետո բարդությունները, մորն աշախատանքից ազատելը, ընկերոջ դավաճանությունը) աղջիկը հրացանից գլխին է կրակել:
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ կրակելուց հետո Քեյթը զրկվել է քթից, բերանից, վերին եւ ստորին ծնոտից… Աղջկա կյանքին վտանգ չէր սպառնում, սակայն դեմքից փաստացի ոչինչ չէր մնացել: Երեք տարում նա գրեթե 20 տարբեր վիրահատությունների է ենթարկվել: Մասնավորապես, բժիշկներին հաջողվել է վերականգնել կզակը եւ տիտանից ստորին ծնոտ հարմարեցնել:
Հաջորդ փուլում կատարվելու էր դեմքի ամբողջական փոխպատվաստում: Դոնորն է դարձել 31-ամյա Ադրեա Շնայդերը, որը մահացել էր թմրանյութերի գերդոզավորումից: Քեյթիի վիրահատությունն ամբողջությամբ ֆինանսավորել է Զինված ուժերի Վերականգնողական բժշկության ինստիտուտը:
Վիրահատությունը կատարվել է 2017 թվականի մայիսին Քլիվլենդի կլինիկայում՝ 11 բարձր որակավորման վիրաբույժների մասնակցությամբ: 31 ժամ տեւողությամբ վիրահատության ընթացքում աղջկան ոչ միան դեմք, նյարդեր եւ մկաններ են փոխպատվաստել, այլեւ վերին ու ստորին ծնոտներ եւ ատամներ:
Վիրահատության մասին լայն հանրությանը հայտնել են միայն 15 ամիս հետո. բժիշկները ցանկանում էին համոզվել, որ Քեյթիի նոր դեմքը սերտաճել է:
National Geographic-ի հետ հարցազրույցում աղջիկն ասել է, որ ցանկանում էր քոլեջ ընդունվել, որ հոգեբան դառնար: Նրա խոսքով՝ կցանկանար ինքնասպանության եւ կյանքի արժեքավորության թեմայով դեռահասների առջեւ ելույթ ունենալ: «Ինձ շատերն են օգնել: Հիմա ես եմ ցանկանում օգնել ուրիշներին»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր