Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

29 օգոս 2018 10:18

«Հրապարակ». Ինչ էին փնտրում Ֆարմանյանի աշխատասենյակում. ինչ-որ մեկը մուտք է գործել աշխատասենյակ, քրքրել այն

«Հրապարակ». Ինչ էին փնտրում Ֆարմանյանի աշխատասենյակում. ինչ-որ մեկը մուտք է գործել  աշխատասենյակ, քրքրել այն«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։ Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։
Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել եւ պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները եւ ինչ նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել եւ ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր