Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

29 օգոս 2018 15:33

Կանայք պետք է կենսաթոշակի անցնեն 60 տարեկանում, տղամարդիկ՝ 65–ում. Պուտին

Կանայք պետք է կենսաթոշակի անցնեն 60 տարեկանում, տղամարդիկ՝ 65–ում. ՊուտինԿենսաթոշակի անցնելու տարիքը ՌԴ–ում կանանց համար պետք է լինի 60 տարեկանը՝ կառավարության առաջարկած 63-ի փոխարեն, իսկ տղամարդկանց համար՝ 65-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Պուտինը նշել է, որ օրենքի նախագիծը առաջարկում է կենսաթոշակային տարիքն ավելացնել 8 տարով՝ մինչեւ 63 տարեկանը, իսկ տղամարդկանց կենսաթոշակային տարիքն ավելացնել 5 տարով։

«Այդպես չի կարող լինել, իհարկե։ Դա սխալ է։ Մեր երկրում կանանց նկատմամբ վերաբերմունքը հատուկ է, հոգատար։ Մենք հասկանում ենք, որ նրանք աշխատում են ոչ միայն հիմնական աշխատատեղում, այլ նաեւ, որպես կանոն, նրանց վրա է ծանրացած տան ամբողջ հոգսը, ընտանիքի հոգսը, երեխաների դաստիարակությունը։ Կանանց կենսաթոշակային տարիքը չպետք է ավելի բարձրացվի, քան տղամարդկանցը։ Այս պատճառով անհրաժեշտ եմ համարում օրինագծի կողմից առաջարկվող 8 տարվա փոխարեն կանանց կենսաթոշակային տարիք ավելացնել 5 տարով»,–հայտարարել է ՌԴ նախագահը։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր