16:14 - Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ մեզ համար հնարավորինս անհասկանալի լինեն.Նման դատախազը պետք է մեկուսացվի վարույթից         16:10 - Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը      15:52 - Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը    

29 օգոս 2018 16:45

Ովքեր են համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի հետ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը: Անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը եւ հարցին, թե կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե կոալիցիայով՝ Քոչարյանը նշել է. «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»: Նկատենք, որ Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտնել է միայն ՀՀԿ-ն. երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասել է. «Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կօժանդակեն ՀՀԿ-ին, այդ թվում Քոչարյանի հետ»։ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիոն կառավարության մաս կազմած ՀՅԴ ներկայացուցիչները, ի տարբերություն ՀՀԿ-ականների, այնքան էլ միանշանակ պնդումներ չեն արել: «Մենք համագործակցում ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու նպատակներն, ով ուզում է լինի»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, թե՞ նոր պետք է վերադառնա, Ռուստամյանը նշել է. «Ցանկացած նախկին պաշտոնյա, մանավանդ նախագահ, իրավունք չունի քաղաքականությունից հեռանալու ընդհանրապես: Ճիշտ չէր, որ ինքը 10 տարի լռեց, պետք է խոսեն մարդիկ, իրենք են փորձագետները»: 
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը: Անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը եւ հարցին, թե կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե կոալիցիայով՝ Քոչարյանը նշել է. «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»: Նկատենք, որ Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտնել է միայն ՀՀԿ-ն. երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասել է. «Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կօժանդակեն ՀՀԿ-ին, այդ թվում Քոչարյանի հետ»։ Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիոն կառավարության մաս կազմած ՀՅԴ ներկայացուցիչները, ի տարբերություն ՀՀԿ-ականների, այնքան էլ միանշանակ պնդումներ չեն արել: «Մենք համագործակցում ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու նպատակներն, ով ուզում է լինի»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, թե՞ նոր պետք է վերադառնա, Ռուստամյանը նշել է. «Ցանկացած նախկին պաշտոնյա, մանավանդ նախագահ, իրավունք չունի քաղաքականությունից հեռանալու ընդհանրապես: Ճիշտ չէր, որ ինքը 10 տարի լռեց, պետք է խոսեն մարդիկ, իրենք են փորձագետները»: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր