ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

29 օգոս 2018 16:00

Արգելվել է Ռուսաստանից Հայաստան խոզի և թռչնամսի ներմուծումը

Արգելվել է Ռուսաստանից Հայաստան խոզի և թռչնամսի ներմուծումըԽոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ՌԴ որոշ մարզերից։
Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր