Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 օգոս 2018 10:35

«Դուք այնպես եք արել, որ աղջիկները սպանեն հորը». մեղադրանք՝ Խաչատուրյան քույրերի մորը

«Դուք այնպես եք արել, որ աղջիկները սպանեն հորը». մեղադրանք՝ Խաչատուրյան քույրերի մորըԱուրելիա Դունդուկը համաձայնել է գալ ստուդիա և Միխայիլ Խաչատուրյանի հետ իր ընտանեկան կյանքի մասին ապշեցնող մանրամասներ պատմել, ինչպես նաև ստի դետեկտորով ցուցմունք տալ։

Միխայիլ Խաչատուրյանի այսպես կոչված որդին` Արսեն Խաչատուրյանը աղջիկների մորը` Աուրելիա Դունդուկին մեղադրել է ոչ միայն հանրության առաջ ստելու, այլև, ըստ էության, աղջիկներին հանցագործության դրդելու համար։ Այս մասին երիտասարդը ասել է ռուսական առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Իրականում» («На самом деле») հաղորդման շրջանակներում կազմակերպած առերեսման ժամանակ։
Նշենք, որ Աուրելիա Դունդուկը համաձայնել էր  գալ ստուդիա և Միխայիլ Խաչատուրյանի հետ իրենց ընտանեկան կյանքի մասին ապշեցնող մանրամասներ պատմել, ինչպես նաև ստի դետեկտորով ցուցմունք տալ։ Սակայն հանգուցյալ ամուսնու բարեկամը պնդել է, թե Աուրելիան իր մոր հետ ծրագրել է այդ հանցագործությունը։
«Դուք եք այնպես արել, որ աղջիկները սպանեն հորը։ Պատմիր, թե որտեղ ես աշխատում։ Մսավաճառ ես և դանակի հետ աշխատելու մեծ փորձ ունես։ Եվ դու ես այնպես արել, որ նրանք այդ քայլին դիմեն։ Դուք եք, մորդ հետ, դրդել նրանց մարդասպանության», – ասել է երիտասարդը։
Արսեն Խաչատուրյանը նաև հայտնել է, որ Միխայիլ Խաչատուրյանը ժամանակին նրան դուրս էր բերել հասարակաց տնից, իսկ ամուսնու կողմից բռնաբարության մասին կնոջ պատմությունները սուտ են. հակառակ դեպքում նա այդքան տարի նրա հետ չէր ապրի և 4 երեխա լույս աշխարհ չէր բերի։

Հիշեցնենք, որ Աուրելիա Դունդուկն ասել էր, որ ամուսինն իրեն ծեծում էր և ժամանակին, երբ նա 17 տարեկան էր, բռնաբարել է իրեն։ Ի պատասխան սրան՝ Արսեն Խաչատուրյանն ասել է, որ իրականում նրան բռնաբարել է խորթ հայրը, որի հետ նա նույնպես, իր մոր հետ միասին, հաշվեհարդար է տեսել։ Սակայն կինն այդ փաստը հերքում է։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր