Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

30 օգոս 2018 13:44

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար
Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ, Ինտերպոլ դիմելու հիմք է հանդիսացել Դեն Բիլզերյանի այցելությունը Արցախ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, խոսելով Բիլզերյանի այցի մասին, այդ ամենն անվանել էր «կրկես», իսկ Բիլզերյանին ու նրա գործունեությունը որակել անլուրջ։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիություն ստացած հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել ՀՀ զինված ուժերում, Բիլզերյանն արդեն իսկ ներկայացրել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Իր հայաստանյան այցի երկրորդ օրը Բիլզերյանն Արցախ է ժամանել ՀՀ ՊՆ ուղղաթիռով։ Արցախում նա այցելել է զինվորական հրաձգարան, նաև ոչ պաշտոնական հանդիպում ունեցել ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր