Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել          Նեթանյահուն Իսրայելի վրա հարձակումներ հրահրելու համար մեղադրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Կանադային       Երևանում տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան և ցանկացել ուղեկցել տուն    

01 հոկ 2020 12:11

Բիլզերյան ընտանիքը 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել.թշնամին պետք է հասկանա, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն

Ամերիկահայ Բիլզերյան ընտանիքը Համահայկական հիմնադրամին 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել։ Դեն Բիլզերյանը, որն համացանցի աստղ է՝ իր մոտ 35 մլն հետևորդներով, շարունակ աշխարհին ներկայացնում է Հայաստանի մասին։


Վերջերս նա եղել էր Հայաստանում ու Արցախում, հանդիպել մեր զինվորների հետ։


«Ես չափազանց հիասթափված եմ, որ Ադրբեջանն հարձակվել է հայ ժողովրդի վրա», -ասել է Փոլ Բիլզերյանը US Armenia-ի եթերում։


Փոլ Բիլզերյանը նշել է, որ իրենց նվիրատվությամբ կփորձեն օգնել հայկական զինված ուժերին։


Դեն Բիլզերյանի եղբայրը՝ Ադամը, ասում է, որ մտածում են նաև երեխաների մասին ու ցանկանում են օգնել կառուցել ու վերակառուցել դպրոցներն Հայաստանում ու գործընթացն սկսել է երկու ամիս առաջ։ Եվ երբ այս ամենն ավարտվի, ապա ռեսուրսները կուղղվեն այս գործընթացին։


Փոլ Բիլզերյանն ասում է, որ հայ ժողովուրդը կարիքն ունի բոլոր նրանց, ովքեր այնտեղ չեն, ու ամեն մեկը պետք է իր բաժինն անի՝ մեծ կամ փոքր, ու հավելում, որ Թուրքիան ու Ադրբեջան պետք է հասկանան, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն, որ ապրում են Հայաստանում․ «Սա հարձակում է մեր բոլորի վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր