Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

30 օգոս 2018 14:38

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Մահացել է Իոսիֆ ԿոբզոնըՄահացել է Իոսիֆ Կոբզոնը: Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է երգչի կնոջ օգնականը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հեռացել է կյանքից 81 տարեկանում:
Կոբզոնի առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են 2001 թվականին: 2004 թվականին նրա մոտ հայտնաբերվել Է ուռուցքաբանական հիվանդություն, որից հետո նրան առաջին վիրահատությունն են արել: 2009 թվականին երգիչը ենթարկվել Է եւս մեկ վիրահատության: 2015 թվականին Կոբզոնը հայտնել Էր, որ իրեն պետք Է վիրահատեն Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք՝  Իոսիֆ Կոբզոնի շտապ հոսպիտալացվել էր: Նա այնքան թույլ է եղել, որ նրան պատգարակի վրա են տեղափոխել: 

Կոբզոնի կինը՝ Նելին, ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը: Մինչդեռ նրա մամուլի քարտուղարը պատմել էր, որ արտիստն այժմ իրեն այդքան էլ լավ չի զգում:

«Նա վատառողջ է, բայց որևէ արտառոց բան տեղի չի ունենում»,-մանրամասնել է նա:
Կոբզոնը վերջին տարիներին պայքարում է քաղցկեղի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր