Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

30 օգոս 2018 18:40

Ինչպես կարելի է հանել վարունգի դառնությունը մի քանի վայրկյանում

Ինչպես կարելի է հանել վարունգի դառնությունը մի քանի վայրկյանումԱմենատհաճ պահերից մեկը՝ երբ հաճույքով կծած վարունգը դառն է դուրս գալիս: Այս իրավիճակում միանշանակ մեզանից շատերն են հայտնվել:
Սակայն պահն ավելի է լրջանում, երբ գնված 2 կգ վարունգի դառնությունը բացահայտվում է քաղաքից հեռու կազմակերպված հանգստյան ճաշկերույթի ժամանակ. խանութ չկա նորից վարունգ գնելու համար, բայց առանց վարունգի էլ սեղանը «դատարկ» է: Իրավիճակից փրկվելու մի տարբերակ կա, որը սակայն նման պահերին անօգուտ է, բայց եթե վարունգը նախատեսվում է պահածոյացնելու կամ մեկ օր հետո օգտագործելու համար, ապա նրա դառնությունը կարող եք հանել՝ օգտագործելուց 12 ժամ առաջ սառը ջրում թրջոց դնելուց հետո:
Իսկ ահա շտապ ու անհետաձգելի տարբերակով վարունգի դառնությունը հանելու «հանճարեղ» այս մեթոդը դեռ մեր պապիկներն ու տատիկներն են կիրառել: Եթե պարզվում է, որ վարունգը դառն է, ապա պետք է դանակով կտրել նրա արմատի հատվածն ու ոչ թե դեն նետել, ինչպես դա անում ենք սովորաբար, այլ կտրված հատվածն ու վարունգը արագորեն այնպես շփել իրար հետ, որ նրանց շփման հատվածում սպիտակ փրփուր առաջանա:
Ահա և վերջ, վարունգի ողջ դառնությունը հանված է, այն հենց այդ սպիտակ փրփուրն է, որը սառը ջրով լվանալուց հետո վարունգը կլինի պիտանի ու իր ավանդական հաճելի համով, և ոչ թե դառը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր