Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 օգոս 2018 15:32

Ավելի քան 191 հազար մարդու թույլ չեն տվել գալ Հայաստան

Ավելի քան 191 հազար մարդու թույլ չեն տվել գալ ՀայաստանՀայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձի տվյալներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատրյանի՝ 2018 թ. օգոստոսի 9-ի գրությունից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել 2000 թ.-ից մինչ օրս ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվի, ինչպես նաև՝ ներառելու հիմքերի մասին: ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել միայն 2009թ.-ից սկսած՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով նախորդ տարիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ, իսկ տվյալները ներառելու հիմքերին ընդհանրապես չի անդրադարձել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառվել էին նաև ֆրանսահայ գործիչներ Ալեքսանդր Վարպետյանի ու Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր նրանց իրավունքների պաշտպանությունը, և դատական բողոքարկման արդյունքում նրանց տվյալները ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվեցին: Երկու դեպքում էլ տվյալների բանկում անձի տվյալները ներառելու հստակ հիմքեր չէին նշվում. ՀՀ ԱԱԾ-ն պնդում էր, թե կան «հավաստի տվյալներ», որ նրանց գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը:
Իսկ թե ինչ «հավաստի տվյալներ» էին դրանք, ԱԱԾ-ն այդպես էլ չգաղտնազերծեց անգամ տվյալների բանկից նրանց տվյալները հանելուց հետո: 2009-2018թթ. ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվերը, ըստ տարիների, ներկայացնում ենք ստորև.
Ավելի քան 191 հազար մարդու թույլ չեն տվել գալ Հայաստան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր