10:44 - «Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին         10:40 - Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ․տեսանյութ      10:35 - «Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է    

31 օգոս 2018 16:12

Ընդդեմ կարգախոսը տեղի է տալիս՝ իր տեղը դանդաղ զիջելով Հանուն կարգախոսին. Տեսանյութ

Ընդդեմ կարգախոսը տեղի է տալիս՝ իր տեղը դանդաղ զիջելով Հանուն կարգախոսին. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում վերլուծաբան Հայկ Բալանյանը խոսեց ստեղծված ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին:
 
Հայկ Բալանյանը նշեց, որ այն գործընթացը, որը տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին, իր հիմքում ուներ պատճառ՝ խորը հակասությունն էր նախկին իշխանությունների և ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության մեջ։ Շարժումն առաջնորդող խումբը և շարժմանը միացած ուժերը միավորվել էին ընդդեմ Սերժ Սարգսյանի. «Սակայն հիմա «ընդդեմ»–ի կարգախոսը տեղի է տալիս՝ իր տեղը դանդաղ զիջելով «հանուն» կարգախոսին։ Այս կարգախոսը ճշգրտելու է ինչպես իշխող ու ոչ միատար ուժի դիրքերը, այդպես էլ ամբողջ քաղաքական դաշտում գործող անձանց հարաբերութունները, ինչպես նաև ազդելու է մեր երկրի զարգացման վրա»,- ասաց նա։
 
Ըստ Հայկ Բալանյանի ուժը, որի դեմ կոնսոլիդացվել էր քաղաքական դաշտն ու հասարակությունն տրոհվելու է, ինչն օբյեկտիվ է։ Բալանյանը նշեց, որ քաղաքական դաշտը կբաժանվի տարբեր խմբերի և կներկայացնի ՀՀ զարգացման իր տեսլականը. «Արդեն իսկ «Ելք» դաշինքի կազմի մեջ գտնվող  2 կուսակցություններ՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» հանդես են գալիս «Լույս» դաշինքով, թեև  ՔՊ-ն նույնպես հանդես է գալիս «Իմ քայլը» դաշինքով։ Սա օբյեկտիվ պրոցես է, որով անցնում են  հեղափոխություն անցած բոլոր երկրները, այսինքն՝ ինչ-որ մարդիկ դուրս են գալիս, ոմանք ավելանում են, նոր դաշինքներ են ստեղծվում և այլն։ Հիմա այդ փուլում առաջին խոշոր զարկը Երևանի ավագանու ընտրություններն է, որտեղ «Ելք»-ը չկա, սակայն սա չի նշանակում, որ հետագայում չեն համագործակցի։ 
Քաղաքական այս պրոցեսը կտևի բավական երկար, այնքան, մինչև ՀՀ քաղաքական համակարգի ու կառավարման, տնտեսական համակարգի միջև հակասությունները վերանան։ Քաղաքական իրավիճակը  ՀՀ-ում մնալու է փոփոխական ու դինամիկ: Այլ հարց է, որ ներկայիս իշխանությունները  հիմա պետք է իրենց հաշվի տան ու հասկանան, որ հին ու մեծ բազան, որը նախկինում աջակցում էր իրենց, վերանում է՝ տրոհվելով այլ քաղաքական ուժերի միջև, ինչը բնական է»,-նշեց Հայկ Բալանյանը:
 
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ ճանապարհով կլինի խորհրդարանական ընտրությունները, Հայկ Բալանյանը նշեց.  «Ամեն բան կապված է քաղաքական պայքարի արդյունքից: Կարծում եմ՝ ծանր դիրքային պայքար է լինելու ՀՀԿ-ի հետ, բայց Նիկոլ Փաշինյանին մեծամասամբ կհաջողվի անցկացնել խորհրդարանական ընտրությունները և օրենսդրական փոփոխությունները. «Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը հիմա շատ բարձր է, ու այս թևից ոչ ոք չի  համարձակվի Փաշինյանի դեմ բան ասել, քանի որ դա ժողովուրդը կընկալի որպես հակահեղափոխություն։ Անկախ նրանից, որ հիմա ուժերը կառանձնանան ու կներկայացնեն իրենց տեսլականը, միևնույն է, թիվ 1 հակառակորդը դեռևս ՀՀԿ-ն է, քանի որ դեռևս թուլացած նախկին իշխանավորները մնում են։ Այս ռազմավարությունը կպահպանվի, իսկ այդ  շեղումը կլինի, երբ հարցը վերջնականապես կլուծվի։ Սակայն մի քանի տարի կպահպանվի այս կարգախոսը, որ, այո, ես հեղափոխական եմ, դեմ եմ հին վարչակարգին, սակայն ունեմ երկրի զարգացման իմ տեսլականը»,- նկատեց Հայկ Բալանյանը։
 
Խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական պրոցեսների վրա հնարավոր ազդեցության մասին, ասաց. «Քոչարյանը փողից բացի այլ ռեսուրս չունի։ Այս իմաստով կարող է մեծ վնասներ տալ,  բայց պետք է հիշել, որ մարդը մեղադրյալ է, իսկ Դատախազությունը դիմելու է Վճռաբեկ դատարան՝  կալանքը վերականգնելու միջնորդությամբ։ Բնակչություն այնքան բացասական է վերաբերում նրա անձին,  իսկ իր հենարան ՀՀԿ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ հանրային աջակցության ու հենարանի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ռոբերտ Քոչարյանի վտանգը՝ որպես հակահեղափոխության սիմվոլ, ուռճացված է։ Ինչքան նա նման գործելաոճ ունենա, այդքան Փաշինյանի շուրջ համախմբումը կշարունակվի, այս իմաստով Քոչարյանն օգնում է Փաշինյանին»,- ընդգծեց վերլուծաբանը։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր