Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

22 նոյ 2018 12:19

Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել,դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է

Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել,դա քաղաքացիական պատերազմի սկիզբ էԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով լրագրողի այն դիտարկման մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»:

«Հայկ Մարությանն ասել էր՝ ով մեր հետ չի, թշնամի է: Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել՝ հայրենիքը բաժանելով սև-սպիտակների: Ասել է, որ ով իր կողքը կանգնած չէ, թշնամի է: Դա քաղաքացիական պատերազմի սկիզբ է: Հայկ Մարությանը մտավորականի համբավ է փորձում ունենալ, և ես դրան եմ պատասխանել ու ճիշտ եմ արել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Դիտարկմանը, թե նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էլ Սարգսյանն ասել էր, որ «իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել առանց հայհոյանքի», վերջինս ասաց. «Զարուհի Փոստանջյանը երկրի գլխավոր հրամանատարին, երկրի իշխող ուժին մեղադրում է պատերազմ հրահրելու ու դրա համար փող հավաքելու մեջ»:
Խոսելով «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանի հայտարարության մասին, թե ընդդիմությունն անցնում է չափ ու սահմանը, անձնական վիրավորանքներ հասցնում, Վ. Սարգսյանն ասաց, որ Ա. Սարգսյանի տեսակետը օբյեկտիվ չէ, դա իր կարծիքն է, որի դեմ ինքը բան չունի:

Անդրադառնալով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա ապրում է իր հարազատներից մեկի առանձնատանը: Հարցին՝ ինչո՞ւ հայտարարություններով հանդես չի գալիս, նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բավական քաղաքական փորձ ունի որոշելու համար, թե երբ է արտահայտվում:
Հարցին, թե Ձեր փաստարկը գուցե համոզիչ է, որ կոշտ ընդդիմություն կլինեք, բայց դուք անընդհատ փորձն եք վկայակոչում, և ահա ձեր ընդդիմախոսները հենց դա էլ ձեզ, ինչպես ասում են, երեսով են տալիս՝ որ «ձեր փորձը ձեզ պահեք, որովհետև այն աղետալի վիճակի է հասցրել», Վ. Սարգսյանը պատասխանել է. «Կապ չունի իրենք ինչ են երեսով տալիս, էն որ իրենք մեզ ընդդիմախոս են, նշանակում է, որ ընդդիմությունը մենք ենք, որովհետև միայն հակադիր բևեռներում հնարավոր է ունենալ ընդդիմություն և իշխանություն։ Ճիշտ եք ասում՝ իրենք մեզ երեսով դա են տալիս, բայց իրենք պետք է հաշվի առնեն, որ էդ փորձի շնորհիվ է, որ այս տարիների ընթացքում երկիրը զարգացել է՝ եղել է խաղաղություն, եղել է սահմանների անվտանգություն, եղել է հաջող արտաքին քաղաքականություն՝ իր արդյունքներով, եղել է սահմանադրական լրջագույն բարեփոխում, որը մեզ տեղափոխել է կոշտ նախագահականից դեպի խորհրդարանական համակարգ»։
Իսկ այն հարցին, թե Սերժ Սարգսյանը մնալո՞ւ է քաղաքականության մեջ, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Նրա մնալը քաղաքականության մեջ կախված է առաջիկա համագումարից: Նա ապրիլի 23-ին հայտարարել է, որ այս պահին հեռանում է»:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև իր գրառումները հավանություն տվող ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք, ըստ «Իրազեկ քաղաքացի» միավորման, կեղծ են: Նա ասաց, որ դա սուտ է: «Կեղծ օգտատերերի մասին խոսելիս ասեմ, որ Դանիել Իոաննիսյանը շատ մեծ բազա ունի նայելու այսօրվա իշխող ուժի աջակիցների մեջ՝ «Zona Positive» և այլ տեղեր: Եթե «Ֆեյսբուքը» մարդկանց կարծիք հասցնելու ձև է, ինչո՞ւ պետք է վճարեմ մեկին, ով կեղծ օգտատեր է, ու իմ կարծիքը հասցնեմ իրեն: Դա չի աշխատում, հոդվածները կարդում են ըստ բովանդակության, ոչ թե լայքերով»,- նշեց Վ. Սարգսյանը:
ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարն ասաց, որ պոպուլիզմը 21-րդ դարի վտանգներից է: Հայաստանի կառավարությունը, ըստ նրա, բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք 6 ամսում չեն կատարել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր