«168 ժամ».3-րդ և 4-րդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա,ներդրումային բումին սպասելը միամտություն է
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձևով է մատուցվում. նույն զեկույցում տրվում են մի քանի ցուցանիշներ՝ ներդրումների հոսքեր, ներդրումների զուտ հոսքեր, ներդրումների ցուցանիշներ՝ ըստ ԿԲ վճարային հաշվեկշռի, և այլն։ Բացի այդ, յուրաքանչյուրը ներդրումների մասին խոսելիս հիմնվում է այն ցուցանիշի վրա, որն այդ պահին իրեն ձեռնտու է։Պաշտոնական տվյալները հերթական անգամ գալիս են ապացուցելու նախկինում մեր արած այն պնդումները, որ ներդրումային բումին այս փուլում սպասելը միամտություն է։ Ավելին, երրորդ և չորրորդ եռամսյակներում ներդրումային վիճակագրությունն է՛լ ավելի կվատթարանա։ Սակայն սա ոչ թե հոռետեսություն է կամ «չուզողություն», այլ տրամաբանության վրա հիմնված կանխատեսում, որովհետև ներդրումներ ներգրավելու համար պետք են լրջագույն կառուցվածքային բարեփոխումներ և քաղաքական անորոշության բացակայություն (նվազում)»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
