Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

03 սեպ 2018 18:00

«Որպես դեսպան՝ ի՞նչ հաջողություններ եք ունեցել». Փաշինյանի դստեր հարցը՝ Արմեն Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, սեպտեմբերի 3-ին, հարց է ուղղել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Մենք գիտենք, որ դուք Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,- նախագահին է դիմել վարչապետի դուստրը, որը նույնպես սովորում է այս կրթահամալիրում:
Արմեն Սարգսյանը, սակայն, նշեց, որ սխալ կլինի՝ ինքը գնահատական տա իր աշխատանքին. «Աշխատանքը, որ անում ես, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր