Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ մեր սահմանին          Իրանը կտրականապես դեմ է «զանգեզուրյան միջանցքի» բացմանը.այն կամրապնդի Թուրքիայի դիրքերը , սպառնալիք կլինի նաև Ռուսաստանի և Չինաստանի համար       Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ    

04 սեպ 2018 15:13

Ալիևը ստել է Ղրղզստանում. հայ-ադրբեջանական հարցի շուրջ հայտարարություն տարածելուց սուտ տեղեկություն է հայտնել մասնակիցներին

Ալիևը ստել է Ղրղզստանում. հայ-ադրբեջանական հարցի շուրջ հայտարարություն տարածելուց սուտ տեղեկություն է հայտնել մասնակիցներինԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ղրղզստանում կայացած թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի VI գագաթնաժողովին, որտեղ հայ-ադրբեջանական հարցի շուրջ հայտարարություն տարածելուց սուտ տեղեկություն է հայտնել մասնակիցներին։

Մասնավորապես, երբ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին , նա հայտարարել է, որ Հայաստանի նախկին հանցագործ ռեժիմին փոխարինել է նոր իշխանությունը, իսկ նոր իշխանությունը՝ ժողովրդի հետ միասին, նույն կարծիքը ունեն Արցախի հարցի լուծման հետ կապված, ինչ Ադրբեջանը։ Նա իր հերթին հույս է հայտնել, որ շուտով Արցախը կմիանա Ադրբեջանին։
Հայաստանում ոչ հին, ոչ ներկա իշխանությունները, առավել ևս Հայաստանում ու սահմաններից դուրս ապրող որևէ ՀՀ քաղաքացի, երբեք չի մտածել ու չի մտածում Ադրբեջանի նման ու երբեք որևէ մեկը չի հայտարարել, որ Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, քանի որ այն օկուպացրած է։
Արցախը երբեք չի օկուպացվել , քանի որ այն ազատագրվել է իր իսկական տերերի կողմից ու երբեք որևէ մեկին հանձնելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։



   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր