10:35 - «Փաստ».ՌԴ-ին չի հետաքրքրում Փաշինյան–Քոչարյան պայքարում հաղթողի անձը.նման լարվածությունը Հայաստանում ավելի քան հաճելի է         10:24 - «Հրապարակ». Նախորդ ընտրությունների «տասովշիկները» անգործ են մնացել. սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց      10:18 - «Ժողովուրդ».ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները    

04 սեպ 2018 15:46

Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ

Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, ԼուսանկարներՍեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղում ծնված աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1914 թվականին  ջավախքցի հայտնի գուսան Թիֆիլին՝ Եղո Մանուկյանը, Արմենակին տալիս է Հավասի մականունը, որ նշանակում է ցանկություն, որն էլ դառնում է նրա գուսանական անունը։ 
 
Նա 20-րդ դարի գուսանների ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որի երգերը աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ և գեղարվեստական բարձր արժանիքներով։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված Արմենակը հոր հորդորով սովորում է աշուղական արվեստը և արդեն տասներկու տարեկան հասակում ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում` ձեռք բերելով ճանաչում և սեր: 
Գուսան Հավասուն նվիրված միջոցառումը հիմնադրվել է 1991թ-ին Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի նախաձեռնությամբ և մշտապես կազմակերպվում է Ծալկայի շրջանի ղեկավարության կողմից ամեն տարվա սեպտեմբեր ամսին: 
 
Այս տարի գուսան Հավասու հիշատակին նվիրված ավանդական աշուղական տոնին ժամանել էին նահանգային և շրջանային պաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից, մշակույթի գործիչներ, անհատ երգիչներ, պարզապես գուսանական արվեստի երկրպագուներ և գնահատողներ, որով տոնը վերածվել էր հայ և վրաց ժողովուրդների միջև բարեկամության իսկական տոնահանդեսի: 
Հայաստանյան պատվիրակության մասնակցության կազմակերպիչը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն էր՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ
Ծալկայի Այազմա գյուղում կայացավ Գուսան Հավասուն նվիրված միջոցառում. Տեսանյութ, Լուսանկարներ



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր