Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

04 սեպ 2018 19:58

Աշխատանքից ազատվել է Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը

 
Hraparak.am. Ըստ Պետական եկամուտների կոմիտեի մեր աղբյուրների` օրերս աշխատանքից ազատվել է նաև Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը` Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ էին տվել Հովիկ Աբրահամյանի երկու փեսաները` Վահան Մամիկոնյանն ու Վլադիմիր Թամրազյանը:
Մեր տեղեկություններով, Վարդան Մամիկոնյանը ազատվել է, քանի որ նրան առաջարկել էին տեսուչի պաշտոն։ Մամիկոնյանն, ի դեպ, երկար տարիներ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ կատարել է օրվա իշխանությունների համար ձայներ բերողի դերն Արտաշատում։ Վերջին տարիներին, Արգամիչի անկումից հետո, Մամիկոնյանը սկսեց «ճամփորդել» տեսչությունից տեսչություն, սպասելով լավ ժամանակների, որոնք այդպես էլ չեկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր