Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

02 հոկ 2019 12:24

Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արսեն Թորոսյանի ու Սամվել Ադյանի կեղծ ցուցմունքների հիման վրա

«Մինչև քրեական գործ հարուցելն ամիսներ շարունակ վարչապետին սխալ տեղեկություններ էին զեկուցում իմ մասին։ Ամեն անգամ, ես վարչապետին ներկայացրել եմ, որ դրանք կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։
Նա այսօր էլ իր դեմ ներկայացված մեղադրանքը համարեց շինծու, ասաց՝ փորձ էր արվում իր և վարչապետի միջև սեպ խրել, սակայն ինքը չի գնացել այդ ճանապարհով։

«Այդ գործը դատախազության հանցակցությամբ հաստատվեց ու ուղարկվեց դատարան։ Ես ուրախ եմ դրա համար, կլինի բաց դատական նիստ։ Հակառակ դեպքում կասեին՝ կոծկվեց կոռուպցիոն գործը»,-նշեց Սանասարյանը։

Ասուլիսին մասնակցող Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում ղեկավարվում էր ինչ-որ տեղից։

«Ակնհայտ էր, որ պարոն Սանասարյանի նկատմամբ  ուղղորդված ու պատվիրված քննություն պետք է լիներ։ Մենք ասում էինք, որ գործը սարքվել է, հետո համոզվեցինք»,-նշեց փաստաբանը՝ որպես հիմնավորում նշելով, որ գործի քննությունը ԱԱԾ-ից ՀՔԾ չտեղափոխվեց։

Նա պնդում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է եղել կասեցնել Սանասարյանի լիազորությունները, մեկուսացնել աշխատանքից։

«Մենք հույս ունեինք, որ դատախազությունն այդ ճանապարհով չէր գնա, չէր հաստատի մեղադրական եզրակացությունը, պարոն Սանասարյանի մասով այն չէր գնա դատարան։ Նրա մասով պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Մենք սեպտեմբերի 13-ին գրավոր բողոք ու դիմում ենք ներկայացրել դատախազություն, մինչև այսօր պատասխանը չենք ստացել։ Գործը դատարան ուղարկելու մասին իմացել ենք մամուլից»,-ասաց Ինեսա Պետրոսյանը։

Դավիթ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ նկատեց, որ այսօր կաշկանդված չեն նախաքննության գաղտնիքով, կարող են որոշ տեղեկություններ հրապարակել։

«Ես գտնում եմ, որ եթե ՊՎԾ աշխատակիցները թույլ են տվել չարաշահումներ, դա չի ենթադրում, որ պետը պետք է կրի պատասախանտվություն։ Վերադասը կարող է պատասխանատվության ենթարկվեր, եթե տեղյակ է եղել աշխատակիցների գործողություններից։ Սակայն չկա, որևէ ապացույց, որ Սանասարյանը տեղյակ է եղել այդ գործողություններից»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, մեղադրյալի կարգավիճակ Սանասարյանը ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքների հիման վրա։

Փաստաբանի խոսքով, ցուցմունքում Ադյանն ասել է՝ Սանասարյանին աշխատանքի ընդունելիս տեղյակ եմ պահել, որ բիզնես ունի, իսկ Թորոսյանը, ըստ փաստաբանի, պատմել է, որ պետական վերահսկողական ծառայության հետկապված անձը հայտարարված մրցույթի է մասնակցում, փաստաթղթերի հետ խնդիր չկա,  սակայն Սանասարյանն ասել է՝ խնդիր չկա։

«Այդ ցուցմունքները կեղծված են»,-ասաց փաստաբանը՝ նշելով, չի կարող հստակ ասել, նրանք հարկադրվա՞ծ են ցուցմունք տվել, թե՞ այլ բան է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվել  է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, նույն օրը գործը մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր