Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

06 սեպ 2018 14:04

Լավ եղել ենք ու լավ էլ կլինենք, անհանգստանալու կարիք չկա,մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ

Լավ եղել ենք ու լավ էլ կլինենք, անհանգստանալու կարիք չկա,մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզՀայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ:
Սեպտեմբերի 6-ին Ազգային Ժողովում այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Մեր գործընկերների համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրվա ընթացքում իշխանափոխություն տեղի ունեցավ ու իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն: Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,- ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Անհանգստանալու որևէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կվարեն:
Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր