Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 սեպ 2018 14:20

Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը, քանդվել է. հայ ազգն ասում է այն, ինչ Ադրբեջանն է ասում

Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը,  քանդվել է. հայ ազգն ասում է այն, ինչ Ադրբեջանն է ասումՂրղստանում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI սամմիթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է Rusarminfo.ru կայքը։ 
«Պատահական չէ, որ կրիմինալ ռեժիմը, որը 20 տարուց ավել ղեկավարել է Հայաստանը,  քանդվել է։ Այսօր հայ ազգն ասում է, այն, ինչ մենք ենք ասում։ Հուսով ենք՝ Հայաստանի նոր ղեկավարությունը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում  կառուցողական դիրքորոշում կընդունի, մեր հողերը կազատագրվեն և տարածաշրջանում կտիրի խաղաղություն և համագործակցություն»,- ասել է Ալիևը։ 

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն իրենց գործողություններով խոչընդոտել են ղարաբաղյան հարցի լուծմանը։ Սամմիթի ժամանակ Ալիևին պաշտպանող ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
Նշենք, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կազմում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր