Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

06 սեպ 2018 14:38

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը պետք հայերին.Նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներ

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը պետք հայերին.Նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը խոսել է հետխորհրդային տարածքում հակամարտությունների մասին, այդ թվում նաև արցախյան հակամարտության մասին:
«Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը պետք հայերին: Քանի որ նրանք չկարողացան կրել այն նվաստացումը, որ այդ հնագույն հայկական հողատարածքը, որտեղ նրանց գերեզմաններն են, խաչքարերը, վանքերը, խորհրդային իշխանության տարիներին «մաքրվում էր» ի նպաստ     Ադրբեջանի ԽՍՀ-ին պատկանելու: Ոչնչացվում և գետնին էին հավասարեցվում միջնադարյան գտածոները: Օրինակ, Դադիվանքի լքված վանական համալիրում քուրդը ոչխարների հոտ էր պահում և զոհասեղանի մեջ կրակ վառում: Եվ հիմա, երբ մաքրվել է մրի շերտը, վանքում հայտնաբերվել են 10-րդ դարի որմնանկարներ... Հայերը չկարողացան համակերպվել դրա հետ »,-Կոնստանտին Զատուլինի խոսքերն է մեջբերում «Դաշնային լրատվության գործակալությունը», փոխանցում է «Հայ Ձայն»-ը:
Պետդումայի պատգամավորը նաև նշել է, որ նախկինում Բաքվում ավելի շատ հայեր կային, քան ադրբեջանցիներ, Թբիլիսիում էլ ավելի շատ, քան վրացիներ: Բայց, ի վերջո, նրանք ստիպված են եղել թողնել Ադրբեջանն ու Վրաստանը և դառնալ փախստականներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր