Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

06 սեպ 2018 20:50

Աղջիկը խոհանոցային դանակով վնասել է 28-ամյա երիտասարդին

Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացու փողոցից բուժօգնության է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 1990 թ. ծնված Հրանտ Շ.-ն: Ըստ ուղեկցողի՝ վնասվածքը ստացել էր Հերացու փողոցում դանակահարության հետեւանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21.00-ին, Ամիրյան փողոցի 3/37 հասցեում գտնվող սրճարանից, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դիաննա Բ.-ին եւ 1991 թ. ծնված Անուշ Ե.-ին:
Դիաննա Բ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ խոհանոցային դանակով հարվածել է Հրանտ Շ.-ին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հրանտ Շ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր