«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 սեպ 2018 13:55

ՊՆ որոշումից հետո հարյուրավոր զինծառայողներ լքել են խաղաղապահ զորամասը. չե՞ն մտածում, թե քանի ընտանիք է սոված մնալու

ՊՆ որոշումից հետո հարյուրավոր զինծառայողներ լքել են խաղաղապահ զորամասը. չե՞ն մտածում, թե քանի ընտանիք է սոված մնալուԱնառողջ ու լարված մթնոլորտ է ստեղծվել ՀՀ Զինված ուժերի N զորամասում, որը մինչև վերջերս տեղակայված էր մայրաքաղաքում: Պայմանագրային զինծառայողներով համալրված զորամասի forrights.am-ի աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 400 զինծառայող ազատվել է ծառայությունից կամ հրամանատարությանն այդպիսի խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել:
Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 1-ից խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասը դուրս է բերվել Երևանից ու տեղակայվել մերձակա քաղաքներից մեկում: Հայտնի է, որ այս զորամասում հիմնականում ծառայում են երևանցիներ, Արարատի, Արագածոտնի ու Արմավիրի մարզի բնակիչներ: Եթե Երևանի բնակիչները տրանսպորտային խնդիր չեն ունեցել, մարզի բնակիչ զինծառայողները նախկինում մայրաքաղաք են հասել մարզային երթուղայիններով:
Պաշտպանության նախարարության որոշումը` տեղափոխել զորամասը, լուրջ դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում: Զորամասի գտնվելու վայրի հեռվանալու պատճառով մեծացել են զինծառայողների ֆինանսական ծախսերը: Միայն տաքսիներով կամ սեփական մեքենաներով է հնարավոր տեղ հասնել: Արդյունքում`աշխատանքը խաղաղապահ գնդում շատերի համար դարձել է վնասաբեր: Ծառայությունը լքելուց առաջ զինծառայողներն այս հարցով դիմել են զորամասի նոր հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանին.
«Գնդապետն ասել ա` ում ձեռք չի տալիս, կարա դուրս գա: Դա իմ խնդիրը չի, ես սաղ հին ծառայողներին ցրելու եմ, նոր զորք հավաքեմ ու ծառայեմ էնպես, ոնց որ ես եմ ուզում: Արմավիրի կամ Էջմիածնի բնակիչը ո՞նց պիտի հասնի զորամաս: Հիմա ով որ ավտոմեքենա չունի չի կարողանում գալ գործի: Եթե նարյադ եղավ, էջմիածնեցին, արմավիրցին չի կարողանալու տուն գնա»: Ճիշտ է, զորամասի տեղափոխությունը հրամանատար Տոնոյանի որոշումը չէ, այդուհանդերձ, Արտակ Տոնոյանը չի փորձել զինծառայողներին հուսադրել, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ կփորձեն լուծումներ գտնել:
«Կառավարությունում չե՞ն մտածում, թե քանի ընտանիք է սոված մնալու: Մենք տուն ենք գնալու մեր երեխաներին ի՞նչ ասենք, ինչու չենք կարողանում հաց առնել: Նախարարն ու վարչապետը էս հարցի պատասխանը ունե՞ն»,-հարց են բարձրացնում զինծառայողները: Խաղաղապահ զորամասը Երևանից հանելու մասին խոսակցությունները շրջանառվում էին տարիներ շարունակ, բայց փաստացի դա տեղի ունեցավ հեղափոխությունից ու նախարարի փոփոխությունից հետո:
Հետաքրքրական մեկ փաստ` սա այն զորամասն է, որի զինծառայողները Թավշյա հեղափոխության օրերին միացել էին ժողովրդին: Զինծառայողների ակցիան հեղափոխական շարժմանը մեծ կշիռ հաղորդեց: ՀՀԿ-ական իշխանությունը փորձ էր արել խաղաղապահ գնդի զինծառայողներին ներգրավել քաղաքական պրոցեսներում: Ոստիկանությունը մուտք էր գործել զորամաս՝ զինծառայողների հետ հատուկ վարժանքներ անցկացնելու, նպատակ ունենալով արտակարգ դրություն հայտարարելուց հետո խաղաղապահ զորքն օգտագործել: Զինծառայողները կտրականապես հրաժարվել էին դուրս գալ ժողովրդի դեմ ու բաց ձեռքերով միացել էին հեղափոխությանը:
Փաստորեն, նոր իշխանությունը աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծելով` գործազրկության դրդելով է շնորհակալ լինում զինծառայողներին: Հենց այսպիսին է մեր զրուցակից զինծառայողների համոզմունքը:
Մանրամասները՝ forrights.am-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր