Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

07 սեպ 2018 14:30

Չեմ կարծում, որ հանրությունը Փաշինյանի ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա(Տեսանյութ)

Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ ՀՀ ղեկավարության համար շատ էական է ու կարևոր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունենալ Փաշինյան-Պուտին հանդիպումից:

«Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ, շատ կարևոր է», - ասաց նա։

Նախագահը չի կարծում, որ հանրությունը ամեն մի հանդիպումից պետք է ակնկալիք ունենա։

«Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները դարերի հարաբերություն են, կառավարությունը պետք է հարաբերություններ ունենա ու ամեն անգամ մեկ-երկու հանդիպումից դրամա պետք չէ սարքել», - ասաց նախագահը։

Նա նշեց, որ հանդիպումն անցնելու է դրական ու բարեկամական մթնոլորտում։

Հարցին՝ տեսնո՞ւմ է լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում, ՀՀ նախագահն ասաց, որ ինքը երկարաժամկետ, լայն ու խորը լարվածություն չի տեսնում հայ-ռուսական հարաբերություններում:

«Չեմ սպասում ու չեմ կարծում, որ երբևէ կլինեն», - ընդգծեց Արմեն Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր