«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 սեպ 2018 20:33

Օրենքով գող Զուրաբ Քութաիսկին թաքնվել է զոքանչի տանը

Օրենքով գող Զուրաբ Քութաիսկին թաքնվել է զոքանչի տանըՄերձմոսկովյան Օդինցովոյում քրեական հետախուզության աշխատակիցները միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով ձերբակալել են Զուրաբ Էնդելաձեին՝ քրեական շրջանակներում հայտնի Զուրա Քութաիսկուն՝ գրում է lenta.ru-ն:
Ոստիկանության ներկայացուցիչները վկաների ներկայությամբ օրենքով գողի համար կարդացել են ներքին գործերի նախարարի հրամանը՝ Ռուսաստանի տարածքում հետագայում նրա գտնվելու անցանկալիության մասին, մուտքի ցմահ արգելանքով: Տեսանյութը հրապարակվել է մամուլում:
Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ վերջին վեց ամիսների ընթացքում օրենքով գողը անլեգալ բնակություն է հաստատել իր զոքանչի տանը:
Էնդելաձեին արդեն երեք անգամ ձերբակալել և արտաքսել են Ռուսաստանից երկրում նրա գտնվելու անցանկալիության պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր