Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

08 սեպ 2018 17:46

Օսիպյանի քայլը դեմ է Փաշինյանի համոզմունքին. տեսանյութ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերը տեղեկացրեց, որ առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ:  Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը թերթի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները՝ ասելով․ «Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասել էր Վալերի Օսիպյանը:
Հետաքրքիր է, որ տեսախցիկներ ավելացնելու ցանկություն է հայտնում Փաշինյանի կառավարության անդամը, այն դեպքում, երբ ամիսներ առաջ ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որի միջոցով ոստիկանությունը ցանկանում էր ավելացնել տեսախցիկներ` պատգամավոր Փաշինյանը խիստ քննադատական ելույթով հանդես եկավ։ Պատգամավոր Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր․ «Այս օրենքով, ի վերջո, ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, եւ նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ: Այս օրենքը նախատեսում է ոչ միայն հանրային վայրերում, այլեւ մասնավոր վայրերում: Խոսքը գնում է ոչ միայն հրապարակային, այլեւ գաղտնի նկարահանման մասին: Այստեղ ամեն ինչ պարզ է:
Ինչո՞ւ է Կառավարության համար տեսախցիկների այս հարցը անհետաձգելի, շատ պարզ պատճառով՝ քանի որ դիմացը ապրիլ է գալիս, եւ իշխանությանը պետք են երաշխիքներ ոչ միայն իմանալու՝ այս հատվածի պատգամավորները ինչ են անում, այլեւ՝ այս հատվածի պատգամավորներն են ինչ են անում: Չմտածեք, որ միայն մեր օֆիսների ու տների պատուհանների, ավտոների մեջ են, ձեր վրա էլ են կախելու: Այնպես, որ մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ, ժպտացեք եւ անընդհատ գովերգեք Սերժ Սարգսյանին, քանի որ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,-հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը:
Հիմա ի՞նչ է եղել՝ պատգամավոր Փաշինյանն էր ճիշտ և փորձում էր հասարակությանը փրկել Սերժ Սարգսյանի արյունոտ ռեժիմի տոտալ վերահսկողությունից, թե՞ վարչապետ Փաշինյանն է ճիշտ ու այդ խնդրի վերաբերյալ նախկինում արված իր հայտարարությունները պետք է համարել, որպես ընդդիմադիր գործիչ դիվիդենտ շահելու միջոց։
Ի վերջո որևէ մեկը կբացատրի հանրությանը, թե ինչու՞ է վարչապետ Փաշինյանը կյանքի կոչում կամ փորձում կյանքի կոչել գաղափարներ, որոնք նախկինում անխնա քննադատել  է։ Գաղափարներ, որոնց իրագործման համար նա նախկին իշխանություններին մեղադրել է ամենատարբեր հանցագործությունների մեջ։
Վստահ ենք՝ կարիք կա, որպեսզի վարչապետը բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ նա կայնքի կոչեց կուտակային համակարգը, չկասեցրեց Սաշիկ Սարգսյանին պատկանող տեսանկարահանում իրականացնող և քաղաքացիներին տուգանող ընկերության գործունեությունը և ինչու՞ են ցանկանում տեղադրել 2000 նոր տեսախցիկներ։ Սա սաբոտա՞ժ է Օսիպյանի կողմից, թե՞ վարչապետ Փաշինյանը հակասում է պատգամավոր Փաշինյանին։
Աղբյուր՝ politik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր