Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

08 սեպ 2018 20:16

Թուրքիան ռազմաբազա է կառուցում Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգերի տեղակայման համար

Աշխարհի մի շարք երկրների ուշադրություն կենտրոնում շարունակում է մնալ ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական պայամանագիրը։ Պայմանագրով նախատեսվում է, որ Մոսվան 2019թ.-ին այդ համակարգերի առաջին խմբաքանակն է ուղարկելու Թուրքիա։
Թեմային շուրջ ուշագրավ տեղեկություն է հայտնել ամերիկյան CNBC-հեռուստաալիքը։ Հենվելով ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից մի քանի ամիս առաջ պատրաստած զեկույցի վրա՝ հեռուստաընկերությունը հայտնել է, որ այս պահին Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ռուսական համակարգերը տեղակայելու համար։
Մասնավորապես կառուցվում է ռազմաբազա, որտեղ շահագործման են հանձնելու ռուսական ՀՕՊ համակարգերի արձակման կայանները: Այդ տեղեկությունները աղբյուրը հաստատում է՝ նաև հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր