Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 սեպ 2018 10:02

Մոսկվա այցի առաջին արդյունքը.արդյո՞ք Պուտինի հետ 2-րդ հանդիպման նվազագույն պայմանը գնաճի նոր ռիսկը զսպելն էր

Ինչ պայմանավորվեց վարչապետը
Սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինն անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերությանը, հատուկ շեշտեց նաեւ գազի մատակարարման եւ գնի հանգամանքը: Պուտինը նկատեց, որ Հայաստանը գազ է ստանում ամենացածր գնով, որ առկա է Գազպրոմի վաճառքի փաթեթում՝ 150 դոլար 1000 խմ դիմաց:

Գազի գնի հարցը մշտապես եղել է հայ-ռուսական տնտեսա-քաղաքական հարաբերության օրակարգում: Այս դեպքում հատկանշական է այն, որ մի քանի շաբաթ առաջ հայկական մամուլում եղավ հրապարակում, թե Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունից եւ հաջորդ տարվա համար մտադիր է բարձրացնել գազի գինը: Հայ-ռուսական թեմայով այդօրինակ հրապարակումները հայկական մեդիատարածությունում ամենեւին հազվադեպ չեն եւ նաեւ հասկանալի է այդ հրապարակումների զգալի մասի հետեւում քաղաքական այս կամ այն խմբի շահը, մասնավորապես նախկին համակարգից:

Այդ շարքից էր գազի գնի վերաբերյալ հրապարակումը, թե ոչ, դժվար է ասել, սակայն Պուտինի անդրադարձը սեպտեմբերի 8-ի հանդիպմանը թերեւս հուշում է, որ չի լինի գազի գնի փոփոխություն եւ այն կմնա 150 դոլարի սահմանում:

Թերեւս այդ ակնարկն էր պարունակում Պուտինի անդրադարձը գնին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ հարցը հնարավոր է դիտարկել նաեւ հակառակ կողմից, որովհետեւ եղել են նաեւ տեղեկություններ, որ հայկական կողմն ակնկալում է գազի մատակարարման ավելի ցածր գին, եւ այդ մասին եղել են նաեւ որոշակի արտահայտություններ վարչապետի անդրադարձերում:

Եթե Երեւանն իսկապես ունեցել է այդպիսի ակնկալիք, ապա Պուտինի հայտարարությունը մյուս կողմից նշանակում է, որ գազը նաեւ չի էժանանա: Այսինքն, չի թանկանա, բայց նաեւ չի լինի ավելի էժան: Սա հնարավոր է գնահատել իբրեւ փոխզիջում, կամ գուցե հաջողություն, երբ Երեւանը դնում է նվազեցնելու խնդիր, նվազագույնը նույնը թողնելու ակնկալիքով:
Միեւնույն ժամանակ պետք է իհարկե արձանագրել, որ 150 դոլար գինը խոշոր հաշվով մշտապես կիրառվում է այսպես ասած ժամանակավոր տարեկան կտրվածքով եւ դեռեւս նախորդ իշխանությունից, նախորդ վարչապետ՝ դեռեւս Հովիկ Աբրահամյանի շրջանից այդ գնի շուրջ լինում են տարեկան պայմանավորվածություններ:

Այդ իմաստով փաստացի վերահաստատվում է դեռեւս նախորդ իշխանություններից եկող պայմանավորվածությունը, ինչը հնարավոր է դիտարկել Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի առաջին արդյունք:
Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ գազի հարցում բուն խնդիրը ոչ թե սահմանային մատակարարման գինն է, այլ ներքին գնագոյացումը եւ ընդհանրապես ներքին այն մեխանիզմները, որոնք առկա են գազային համակարգում: Այստեղ Ռուսաստանը ներկայացված է որպես Գազպրոմ Արմենիայի 100 տոկոս բաժնետեր՝ ի դեմս Գազպրոմի:

Իսկ գազի գինը որոշում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը շաբաթներ առաջ հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ, հարուցվել է քրգործ, իհարկե ոչ թե գազի, այլ ջրի գնի առնչությամբ: Ոստիկանությունը հայտարարել էր, որ Վեոլա ջուր ընկերությունը կաշառել է ՀԾԿ հանձնաժողովին՝ Փարիզի տոմսով: Հանձնաժողովն ու ընկերությունը բնականաբար հերքում են:
Ի՞նչ մեխանիզմներ են աշխատել գազի գնագոյացման ոլորտում: Հայաստանի սպառողը չի հավատում դրանց մաքրությանը, հարց տալով, թե ինչու է Հայաստանը սահմանի վրա ստանում աշխարհում թերեւս ամենաէժան գազը, իսկ արդեն փոքր Հայաստանի տարածքում այն դառնում է աշխարհի թերեւս ամենաթանկ գազերից մեկը, մի՞թե ինքնարժեքը բարձրանում է գրեթե կրկնակի: Եվ այստեղ իհարկե կա ուսումնասիրության լուրջ խնդիր, որի փորձերը եղել են, սակայն չեն եղել ամբողջական ու լիարժեք:

Մյուս կողմից դա արդեն առնչվում է գազամատակարարման մենաշնորհ ունեցող ընկերությանը եւ դրա 100 տոկոս բաժնետեր Գազպրոմին, ինչը նշանակում է, որ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կարող են հասնել մինչեւ ռուսական հսկան: Եվ այստեղ առաջանում է քաղաքական հարց Ռուսաստանի իշխանության հետ:

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ նախորդ երկու հանդիպումներից հետո ասել է, որ քննարկել են գազի գնի հարցն ու եկել եզրակացության, որ բուն խնդիրը Հայաստանի ներսում է: Դա նշանակու՞մ է արդյոք, որ Ռուսաստանի նախագահն այդպիսով Հայաստանի ներսում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացահայտումը համարել է Հայաստանի ներքին գործ եւ մտահոգություն չի հայտնել Գազպրոմին «հասնելու» կապակցությամբ: Հայաստանի նոր իշխանությունը գազային ոլորտում առայժմ իրականացրել է թեթեւ ուսումնասիրություն, ՊԵԿ մեխանիզմով, ու պարզել, որ ավտոգազալցակայանների մասով կատարվել են հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումները, թաքցվել է գազի ծախսի զգալի մասը:

Արդյոք Պուտինի հետ երրորդ հանդիպումից հետո Հայաստանում գազի ոլորտում իշխանությունը գնագոյացման մեխանիզմների ուսումնասիրման հարցում կգնա ավելի հեռու, թե նվազագույն պայմանը գնաճի նոր ռիսկը զսպելն էր, իսկ խորքային ուսումնասիրությունն առայժմ օրակարգում չէ:

lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր