Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 սեպ 2018 12:45

Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, մեկ ժամ, 2 ժամ.հասարակական տրանսպորտի համակարգը կբարեփոխվի. Հայկ Մարության

Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, մեկ ժամ, 2 ժամ.հասարակական տրանսպորտի համակարգը կբարեփոխվի. Հայկ ՄարությանԵրևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում ամեն ինչ անել, որպեսզի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներից հետո տրանսպորտի սակագինը քաղաքացիների համար թանկ չլինի: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ նախատեսում են փոխել տրանսպորտի ամբողջ համակարգը, այլևս չեն լինելու մեկանգամյա տոմսեր:
«Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, մեկ ժամ, 2 ժամ, երեք ժամ կամ մեկ ամիս, երեք ամիս, մեկ տարի և այլն: Այս դեպքում փոխվում է նաև գնագոյացման ձևը: Սակայն այն դեպքում, երբ որևէ մեկը մի քանի կանգառ պետք է անցնի ու իջնի, մենք այդպիսի տոմսերի համար կպահպանենք 100 դրամ արժեքը, որպեսզի հասկանալի ու պարզ լինի, որ կոնկրետ այդ ձևը չի թանկացել: Իսկ մնացած դեպքերում մի փոքր դժվար կլինի հաշվարկել: Օրինակ, եթե դու գնում ես մեկժամանոց տոմս, որը, օրինակ, արժե 150 դրամ, դու մեկ ժամվա ընթացքում կարող ես մի քանի տրանսպորտ փոխել: Եթե հիմա դա կարժենա 300 դրամ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի 150 դրամով մի քանի տրանսպորտ փոխել»,- մանրամասնեց Մարությանը:
Հարցին, թե երբ լինում են խցանումներ, և մարդիկ 15-20 րոպե մնում են խցանման մեջ, ինչպես է այդ դեպքում խնդիրը լուծվելու, Հայկ Մարությանն ընդգծեց, որ տրանսպորտային ցանցը գծելուց նաև դա է հաշվի առնվում: «Այսինքն՝ լինելու են կանաչ միջանցքներ, որոնք տրանսպորտի համար են: Խցանումը չպետք է խանգարի, որպեսզի տրանսպորտը ճիշտ ժամին գա: Այդ կանաչ միջանցքները նոր ցանցի մի մասն են կազմում: Ընդհանուր համակարգային փոփոխություն է լինելու: Արտասահմանում էլ մեծ քաղաքներում խցանումներ են լինում, բայց տրանսպորտը րոպե առ րոպե գալիս է: Դա նշանակում է, որ երթուղին այնպես է գծված, լուսացույցային այնպիսի համակարգ է դրված, որպեսզի տրանսպորտն առանց խցանումների անցնի: Մենք էլ ենք անելու ամեն ինչ, որ մեր տրանսպորտը իր ժամից ուշանա առավելագույնը 1-3 րոպեով»,- նշեց Մարությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր