ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

11 սեպ 2018 12:29

Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք.Ջուս

Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք.Ջուս Ինչպես գիտեք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասել էր, որ հարսանիքներում  երգող երգիչ-երգչուհիները  պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»: Շատերի մոտ է դա զարմանք առաջացրել և բարկություն։ Ահա թե ինչպես է արձագանքել երգչուհի Ջուսը։
«Շատ ծիծաղելի է, ինչի մենք Հայաստանում շոու-բիզնես ունե՞նք, որ մի հատ էլ հարկ վճարենք։ Ի՞նչ գումարներ ենք ստանում հարսանիքների ժամանակ, որ հարկ էլ վճարենք։ Ես երգիչ-երգչուհիներ գիտեմ, որ չորս երգի համար 30․000 դրամ են վաստակում։ Հայաստանում այդ օրենքը չի գործի․ այդ օրենքն անգամ Ռուսաստանում չի գործում։ Մենք ո՛չ Եվրոպա ենք, ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ ԱՄՆ։ Եթե բարձրակարգ շոու-բիզնես ունենայինք և երգիչներն էլ՝ բարձր վարձատրություն, ապա նման մոտեցումը հասկանալի կլիներ։ Մեր ասպարեզում ամեն բան անօրինական է։
 
Եթե այդպես մտածենք, ապա թող հարսանիք անողներն էլ հարկ վճարեն կամ հայտնիների հետ հարցազրույց իրականացնող հեռուստաընկերությունները։ Դրա փոխարեն թող պայքարեն մշակույթը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես ԽՄ ժամանակ է եղել, թող մաքրեն երաժշտական դաշտը թուրքական կլկլոցներից։ Այստեղ միջոցառումներից մեծ մասը ըներական են և դրա համար ցածր են վարձատրվում, իսկ այդ օրենքը ծիծաղելի է և չգործող»։
Իսկ ահա Երգչուհի Սոնա Շահգելդյանը նպատակահարմար չի համարում, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն. այս մասին երգչուհին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:«Բոլորի կարծիքը գնահատում եմ, հարգում եմ, ուղղակի այստեղ շոու բիզնեսը մեծ չէ, որ մի հատ էլ հարկեր վճարենք»,- գրել է նա:
երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ նույնպես  նպատակահարմար չի համարում, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն. այս մասին երգչուհին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Բոլորի կարծիքը գնահատում եմ, հարգում եմ, ուղղակի այստեղ շոու բիզնեսը մեծ չէ, որ մի հատ էլ հարկեր վճարենք»,- գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր