ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում       Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի    

15 հուն 2026 11:31

Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի

Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի «լիբանանյան վերապահումը»։

Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայումս զբաղեցրած դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահ» շարժման կողմից եկող սպառնալիքի դեմ, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի վրա ցանկացած հարձակմանն արձագանքելը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր