Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

11 սեպ 2018 15:30

Մենք շանտաժի չենք տրվելու. գաղտնալսումներ և ինչ-որ բաներ անելով պրոցեսն են ուզում կասեցնե՞լ. Վարչապետը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մասին. Տեսանյութ

Մենք շանտաժի չենք տրվելու.  գաղտնալսումներ և ինչ-որ բաներ անելով պրոցեսն են ուզում կասեցնե՞լ. Վարչապետը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մասին. ՏեսանյութՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ԱԱԾ քարտուղարը ասուլիս կտա՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված:
Վարչապետը նշեց, որ իր մոտ է հրավիրել Վանեցյանին ու հանձնարարել ասուլիս տալ և պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:
«Մարդիկ զգում են, և այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը ՀՀ վերադարձնելու ժամանակը եկել է ու փորձում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներ և ինչ-որ բաներ անելով: ԱԱԾ տնօրենը հիմա ասուլիսում կպարզաբանի, թե ինչն ինչոց է», - նշել է Փաշինյանը:
Վարչապետի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից և տարիներ շարունակ նրան է ծառայել.
«Ես վարչապետ ընտրվելուց հետո ինչի՞ բան եմ թաքցրել ձեզնից, ասել եմ, որ մինչև օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ի՞նչ անենք, էս մի հարցը ոն՞ց որոշենք, են հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա: Ես ձեզ հստակ ասել եմ, որ հաժարվում եմ դատական համակարգին տալ հրահագներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել, բա ես գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ ասեք, վայ վախում եմ, չգիտեմ էս գործը ոնց անեմ»:
«Բայց մենք շանտաժի չենք տրվելու», - ընդգծեց նա:
Հիշեցնենք՝ այսօր YouTube-ում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ, ենթադրաբար, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ենթադրաբար ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ՀՔԾ պետը տեղեկացնում է, որ Խաչատուրովը ևս գտնվում է քննիչի մոտ և պատրաստվում են ձերբակալել, իսկ ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Քիչ անց՝ 15։30, տեղի կունենա Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր