Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 սեպ 2018 16:46

Սա Մարտի 1-ի բացահայտումը խոչընդոտելու փորձ էր. ՀՔԾ պետ. տեսանյութ

ԱԱԾ տնօրեն պարոն Վանեցյանը մտահոգություն ուներ այն հանգամանքի հետ կապված, թե արդյոք ճի՞շտ է, որ առանց ձերբակալվելու անձը ներկայացվում է դատարան եւ դատարանի կողմից պետք է քննության առնվի այդ միջնորդությունն այն պայմարններում, երբ անձն ազատության մեջ է: Եւ եթե լսել եք, ես խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին, եւ ներկայացնում եմ, թե ինչ պայմաններում, ինչի պատճառով այս ձերբակալումն ինչու չի իրականացվել: Այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ իր եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ու դրա ձայնագրության հրապարակման վերաբերյալ, որտեղ վերջիններս քննարկում են Մարտի մեկի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ:
«Երկրորդ. եթե լսել եք, հեռախոսազրույցում խոսք է գնում ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի կալանավորման մասին, որտեղ ես տեղյակ եմ պահում պարոն Վանեցյանին, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է: Կանխատեսելով ձեր այն հարցը, որ ասելու եք, թե միջնորդություն ներկայացվել է, եւ ես այդ մասին հայտնել եմ վարչապետին: Եթե ուշադիր եք եղել՝ ՀՀ վարչապետը բազմիցս նշել է, որ երբեւիցե այս կամ այն անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված որեւէ քաղաքական արգելք չի լինելու: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ իմ կողմից միջնորդություններ ներկայացվելու են դատարան՝ նրանց հանդեպ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, ինչը եւ արվել է պարոն Խաչատուրովի դեպքում: Սա միայն այս մասնավոր դեպքը չէ: Ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի սպեցիֆիկան այն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել քննությանը»,-ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ իր եւ վարույթն իրականցնող մարմնի կարծիքն է, որ այս գործում կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել:
Ինչ վերաբերում է հեռախոսազանգը գաղտնալսելուն եւ այն հրապարակելուն՝ ՀՔԾ պետն ասաց, որ ինքը սա գնահատում է որպես Մարտի մեկի բացահայտմանը խոչընդոտելու փորձ.
«Սա ինքնին հանցանք է՝ առանց դատարանի սանկցիայի՝ անձի մասին տեղեկություններ հավաքել եւ հրապարակել, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննությունն: Սա միտված է մեր, պարոն Վանեցյանի, մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելուն: Իսկ ինչ ենք անում մենք. մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկրում, մենք փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, մենք փորձում ենք օրենքի դաշտ կանչել մարդասպաններին եւ նրանց հովանավորներին: Եւ ի՞նչ կարող են նրանք անել: Ես բառ չեմ գտնում նրանց քայլերին: Սա ընդամենը մեզ կանգնեցնելու մի խղճուկ փորձ է: Բայց հավատացած եղեք՝ մենք չենք ընկճվելու, մենք անելու ենք մեր գործը»,-հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր