Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

12 սեպ 2018 15:32

ԳՇ պետը հերքում է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հերթափոխ չլինելու պատճառով է եղել ադրբեջանական կողմի դիվերսիան

ԳՇ պետը հերքում  է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հերթափոխ չլինելու պատճառով  է եղել ադրբեջանական կողմի դիվերսիանՀայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ճեպազրույցի ժամանակ հերքեց այն տեղեկությունները, թե Մարտի 1-ի դեպքերի օրերին առաջնագծում զինծառայողների թիվը նոսրացել է: Արտակ Դավթյանը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետը։
Դավթյանի խոսքերով` ինքն ի պաշտոնե պատասխանատու էր մարտական հերթապահության համար և հերքում է այն հարցը, թե հերթափոխ չլինելու պատճառով է եղել ադրբեջանական կողմի դիվերսիան:
«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա:
ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր