ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

12 սեպ 2018 18:36

Կան ուժեր, որոնք փորձում են պղտորել Հայաստանի մաքուր, պարզ վիճակը. Սուրեն Պապիկյանը՝ սկանդալային ձայնագրության մասին

Դատավորներին ցուցում տալ չի կարելի և չի տրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի սկանդալային հեռախոսազրույցին։
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը տանում է միակուսակցական ճանապարհով՝ սևերի և սպիտակների բաժանումով, Պապիկյանը պատասխանեց. «Միակուսակցական համակարգի մասին խոսք լինել չի կարող, որովհետև առաջիկա ԱԺ ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունենալու ներկայանալ, և հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժն ինչ կերպ է ներկայացված լինելու Հայաստանի քաղաքական կյանքում»։
Սուրեն Պապիկյանը չհամաձայնեց կարծիքին, թե Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթում, ըստ էության, հաստատեց Հայկ Մարությանի՝ սևերի և սպիտակների մասին տեսակետը։
«Պարոն Փաշինյանը նշել է, որ Երևան քաղաքում հեղափոխական ցուցակում ներկայանում է մեկ քաղաքական ուժ. դա «Իմ քայլը» դաշինքն է, և հեղափոխական ուժի թեկնածուն Հայկ Մարությանն է, այստեղ տարընթերցում չի կարող լինել»։
Հարցին՝ ովքե՞ր են հակահեղափոխական ուժերը, Պապիկյանը պատասխանեց. «Երբ անվանական կհնչի, թե ով է հակահեղափոխության դրոշակակիրը, այդ ժամանակ էլ բոլորս կիմանանք։ Երեկվա ձայնագրությունից հետո հստակ է, որ կան ուժեր, որոնք փորձում են պղտորել Հայաստանում եղած այս մաքուր, պարզ վիճակը»։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր դրսից օգնություն են խնդրում, ներհայաստանյան խնդիրները տեղափոխում են այլ հարթակներ, խոսում են տարբեր երկրների հետ հարաբերությունների վատթարացման, Հայաստանի վարկի անկման մասին։
«Մենք պարզապես մեր գործողություններով ցույց ենք տալիս, որ ամեն ինչ շատ հստակ է, մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ կայուն են»,- հավելեց նա։
Անդրադառանլով հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին, Պապիկյանը հավաստեց, որ իշխանությունները չեն օգտագործելու իրենց վարչական լծակները, իսկ այն տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ովքեր կշրջանցեն օրենքով վերապահված իրենց լիազորությունները, նրանցով կզբաղվեն պատկան մարմինները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր