Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

12 սեպ 2018 20:05

Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը սկանդալային հեռախոսազրույցի մասին

Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը սկանդալային հեռախոսազրույցի մասինԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է.
«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու¬թյունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր