Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

12 սեպ 2018 20:43

Գիտնականները մելանոմայի դեմ պատվաստանյութ են ստեղծել, որի արդյունավետությունը կազմում է 100 տոկոս

Գիտնականները ներկայացրել են մելանոմայի դեմ եզակի դեղի ստեղծումը: Ինչպես փոխանցում է The Express-ը, մելանոմայի դեմ պատվաստանյութը մկների վրա կատարված փորձերում 100-տոկոսանոց արդյունավետություն է ունեցել:
Քալիֆորնիայի Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի եւ Թեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները հետազոտություն են սկսել 100 հազար միացությունների սքրինինգի մեթոդով: Հենց դրանք պետք է հանդես գան որպես հակա-PD-L1-ով քաղցկեղի բուժման համար դեղամիջոցի «հրթիռակիր»:
Պատրաստուկի շնորհիվ քաղցկեղային բջիջները չեն կարող թաքնվել իմունային համակարգի հարձակումներից: Գիտնականների ստացած դիպրովոցիմ միացությունը նույնպես միանում է սպիտակուցներին իմունիտետին աջակցելու համար:
Փորձի շրջանակում մելանոմայի ագրեսիվ ձեւով կրծողներին երկու խմբի են բաժանել՝ մեկին ներարկել են հակա-PD-L1՝ դիպրովոցիմի հետ, մյուսներին՝ միայն հակա-PD-L1:
Երկրորդ խմբի կրծողներից ոչ մեկը 54 օր հետո ողջ չի մնացել: Մինչդեռ առաջին խմբում ապրելիությունը կազմել է 100 տոկոս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր