Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

13 սեպ 2018 10:52

«Հրապարակ». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հետաձգել համագումարը. անակնկալներ և մարտահրավերնե՞ր են սպասվում

«Հրապարակ». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հետաձգել համագումարը. անակնկալներ և մարտահրավերնե՞ր են սպասվում«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա շաբաթներն աչքի են ընկնում համագումարների առատությամբ։ Սեպտեմբերի 16-ին ԲՀԿ-ից անջատված Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է համագումար անելու․ ի դեպ, կուսակցության շարքերը համալրել է նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, նաեւ Արագածոտնի մի շարք գյուղապետեր։

Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սեֆիլյանին կընտրեն նախագահ։
Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու է նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանի «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Փոխարենը ՀՀԿ-ն կարծես հետաձգել է համագումարը։ Չնայած խոսվում էր, որ սեպտեմբերի վերջին ՀՀԿ-ն ռեստարտի ծրագրով ու համագումարով նոր էջ կբացի իր համար, սակայն տեղեկացանք, որ դա առկախվել է։ Ինչո՞ւ։ «Քաղաքական գործընթացները դինամիկ են զարգանում, եւ առաջիկայում գուցե այլ մարտահրավերներ առաջ գան»,- պարզաբանեցին կուսակցությունից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր